Ժամը 14։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցող 622 հազ. 643 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 24.26%-ը։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը։
Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 196 հազ. 596 ընտրող կամ նրանց 23.24%-ը, Արարագածոտնի մարզում՝ 30 հազ. 19 ընտրող կամ նրանց 26.02%-ը։
Արարատի մարզում քվեարկությանը մասնակցել է 66 հազ. 341 ընտրող կամ նրան 30.46%-ը, Արմավիրում՝ 57 հազ. 391 ընտրող կամ 25%-ը, Գեղարքունիքում՝ 43 հազ. 721 ընտրող կամ 23.27%-ը, Լոռու մարզում՝ 52 հազ. 333 ընտրող կամ նրանց 21.98%-ը։
Կոտայքի մարզում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 54 հազ. 769 ընտրող կամ նրանց 23.25%-ը, Շիրակի մարզում՝ 43 հազ.359 ընտրող կամ 18.81%-ը, Սյունիքում՝ 37 հազ. 73 ընտրող կամ 33.87%-ը, Վայոց ձորի մարզում՝ 13 հազ. 321 ընտրող կամ 28.25%-ը և Տավուշի մարզում՝ 27 հազ. 720 ընտրող կամ 25.32%-ը։
Տեղեկատվությունը ստացվել է էլեկտրոնային տարբերակով։